Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Անգլիական այգում անցկացվեց մանկական գրքի փառատոնը:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Զանգակ» հրատարակչության հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումը անցկացվում է արդեն 2-րդ տարին։
Երեխաների համար ստեղծվել էր ուրախ ժամանցի բոլոր պայմանները: