Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, ստեղծելու ու հեքիաթով ապրելու միասին: