Երևան

FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլի դաշտ՝ Արաբկիրում. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլի դաշտ՝ Արաբկիր վարչական շրջանում։

Կբարեկարգվի Մամիկոնյանց 35-ի ֆուտբոլի դաշտը, բարեկարգման աշխատանքներ են ընթանում նաև Տիգրանյան 10, Վրացական 15 և 17 հասցեներում։ Կհիմնանորոգվի նաև թիվ 24 մանկապարտեզը»։