Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին ընդառաջ վերջին փորձերն են, որին ներկա է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Հայկական ժողովրդական բանահյուսության հենքով ստեղծված մաեստրոյի մանկապատանեկան խմբերգային ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի մայրաքաղաքի երաժշտական դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ: