Երևան

Արմեն Փամբուխչյանը Նոր Նորքի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանին: Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին կատարած աշխատանքի համար՝  Արմեն Փամբուխչյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նորընտիր ղեկավարի հետ աշխատանքները ևս կլինեն արդյունավետ և կապահովեն ցանկալի արդյունքներ: Իր հերթին Մարատ Սևոյանը վստահեցրել է, որ ամեն ջանք ներդնելու է, որպեսզի վարչական շրջանում իրագործվեն արդյունավետ ծրագրեր, իսկ առկա խնդիրներին տալ անհրաժեշտ լուծումներ: