Երևան

Հայ ժողովուրդը ունենում է կամք նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Սարդարապատում է՝ մասնակցելու Հայաստանի առաջին Հանրապետության տոնական միջոցառումներին։ 

«Ես արդեն երևի թե 7-րդ տարին է, ինչ անընդմեջ մասնակցում եմ շքերթին։ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից մեկն են։ Դրանք մեր ազգի, կամքի դրսևորումների ամենակարևորներից են։ Կարծում եմ՝ Հայաստանի առաջին հանարապետության տոնը մեր պետության ամենակարևոր տոներից մեկն է։ Այս տոնը խորհրդանշում է այն կամքը, որը ուներ հայ ժողովուրդը 20-րդ դարեսկզբին։ Շատ ծանր ժամանակաշրջանից հետո, շատ դժվարին իրավիճակում գտնվելուց հետո, հայ ժողովուրդը կարողացավ մի բռունցքով որոշակի հերոսամարտեր կերտել, որոնք որ հետո հանգեցրին Առաջին Հանրապետության հիմնմանը»։

Ավինյանը նշեց, թե ինչ կարևոր խորհուրդ ունի Առաջին Հանրապետության տոնը։

«Որևէ ժամանակաշրջան, որևէ դժվարություն չպետք է մեզ ընկճի, որովհետև պատմությունը մեզ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ունենում է կամք նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու։ Այսօր մեր ամենակարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության, սուվերենության ապահովումն է և այդ խնդիրը պետք է լուծվի դիվանադագիտական ճանապարհով»,-ասել է քաղաքապետը։