Երևան

Տիգրան Տեր-Մարգարյանը կրել է համաչափ քաղաքական պատասխանատվություն. քաղաքապետ

«Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել և, կարծում եմ, շատ համաչափ և համադրելի քաղաքական պատասխանատվություն է եղել». այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետը՝ անդրադառնալով Նոր-Նորքի թաղապետի հրաժարականի մասին հարցին։

«Քաղաքական ընդդիմախոսները թող առաջին հերթին զսպեն իրենց տոնայնությունը, որովհետև իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում, և դա բերում է նման միջադեպերի։ Ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ, որ ընդդիմախոսները պարբերաբար գնում են սադրանքների։ Այնուամենայնիվ, ես չեմ կարող իրենց ամեն մի սադրանքի համար պատասխան տալ։ Մենք պետք է հասկանանք՝ դիմացի կողմը ի՞նչ է անում, որ անընդհատ հանգում ենք նմանատիպ իրավիճակների։ Ես միջադեպից ուղիղ 1 օր առաջ ասել էի, որ նմանատիպ պահվածքով, վտանգավոր սադրանքներով լավ տեղ չենք հասնելու։ Հաջորդ օրը տեղի ունեցավ սադրանքը, և ունեցանք այդ միջադեպը, որի համար շատ ցավում եմ»։

Ավինյանը նաև նշել է, որ բռնությունն անընդունելի է, անկախ ամեն ինչից պաշտոնյաները պետք է զսպվածություն ցուցաբերեն և չտրվեն սադրանքներին։