Երևան

Հ. 156 հիմնական դպրոցն ավագանու որոշմամբ կրում է Զորայր Խալափյանի անունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամիսներ առաջ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի հ. 156 հիմնական դպրոցն անվանակոչվել էր հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ:

Կրթօջախն այսօր հանդիսավորությամբ է նշել անվանակոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների միության նախագահն ու գրականագետներ, ինչպես նաև՝ Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներն ու ընկերները:

Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել երաժշտական և պարային ելույթներով, ներկայացրել գրողի ստեղծագործություններից հատվածներ: