Երևան

Երևանի քաղաքապետի խոսնակը բրիֆինգով հանդես կգա

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանում հանդես կգամ բրիֆինգով։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ մասնակցելու։ Նրանք, ովքեր ցանկանում են ներկա գտնվել, պետք է ամենաուշը մինչև մայիսի 31-ը ներառյալ, իրենց մասնակցությունը հաստատող նամակ ուղարկեն hayk.kostanyan@yerevan.am հասցեին՝ նշելով լրագրողի և օպերատորի անուն-ազգանունը, ինչպես նաև լրատվամիջոցի անվանումը»։