Երևան

Երևանի քաղաքապետը և ԵԽ Կոնգրեսի նախագահը քննարկել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի հետ։

«Խոսեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախաձեռնված փոփոխություններից, որոնք նպատակ ունեն ամրապնդել տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ հիմքը։

Երևանի քաղաքապետարանը կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դերը և կատարած աշխատանքը»։