Երևան

«Սարյան փողոցում մետաղական շինություններն ապամոնտաժվել են». Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ Կենտրոն շրջանի Սարյան փողոց, հ.24 հասցեին հարակից գտնվող, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված մետաղական շինություններն ապամոնտաժվել են»։