Երևան

«Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի Երևանի 12 վարչական շրջանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի բակերն ու այգիները կլցվեն հեքիաթային մթնոլորտով։

Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։

Սպասվում են

  • ինտերակտիվ թատերական ներկայացումներ
  • տիկնիկագործության վարպետության դասեր
  • հեքիաթների կենդանի ընթերցանություն:

Մուտքն ազատ է։

Մանրամասները՝ այստեղ։