Երևան

Ռոբոտաշինության դասեր Երևանի մանկապարտեզներում

Գալիք ուսումնական տարում Երևանի 40 մանկապարտեզում ներդրված կլինեն ռոբոտաշինության ծրագրեր. այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ 

Նախորդ տարի ծրագիրը փորձնական ներդրվել է 10 մանկապարտեզում, դաստիարակները հատուկ վերապատրաստում են անցել, ինչպես նաև տվյալ ամսվա համար պարգևատրվել աշխատավարձի 100%-ի չափով: 

Այս տարի նախատեսվում է ծրագիրը ներդնել 30 մանկապարտեզում: Աշխատանքներն ընթացքի մեջ են: