Երևան

«Բալետային ներկայացման ժամանակ հարակից ռեստորաններից բարձրաձայն կլկլոցներ չլսենք». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց հունիսի 1-ի հետ կապված միջոցառումների ժամանակ բացառել հարակից տարածքներում աղմուկն ու «կլկլոցները»․ 

«Բալետային փառատոնի օրերին սկսել աշխատանքներ հարակից ռեստորանների հետ, որպեսզի Մոսկվայի Большой театр-ի ներկայացման ժամանակ բարձրաձայն կլկլոցներ չլսենք այդ հարթակից։ Ցանկալի է այդ օրերին բոլորը համեստ, չափի մեջ լինեն, որովհետև միջոցառումներ են քաղաքում»,- ասել է քաղաքապետը։