Երևանը բոլորի քաղաքն է։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների:
Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: