Հունիսի 6-ին և 7-ին՝ ժամը 20։00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները:
Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական «Մեծ թատրոնի» առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է։