Երևան

Քաղաքապետարանի 105 հեռախոսահամարն այս պահին չի սպասարկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք։