Երևան

«Վերջին զանգը նորի մեկնարկ է». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Դանիել Վարուժանի անվան դպրոց՝ մասնակցելու վերջին զանգի միջոցառմանը։

«Այսօր Դանիել Վարուժանի անվան դպրոցի շրջանավարտների հետ նշում էինք վերջին զանգը։

Վերջին զանգը նորի մեկնարկ է՝ սեփական ընտրություններ կատարելու, առաջին պատասխանատու որոշումներն ընդունելու ժամանակ։

Սիրելի՛ շրջանավարտներ, թող ձեր երազանքները վստահ քայլերով առաջնորդեն ձեզ՝ դարձնելով ավելի ուժեղ։

Շնորհավորում եմ բոլորիդ՝ սրտանց»,- գրել է նա։