Ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիան դարձել է Եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ. մարտի 5-8-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պատվիրակությունը Ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիայի անդամների հետ համատեղ մասնակցել է Եվրոպական ասոցիացիայի վեհաժողովին: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները շփվել են կազմակերպիչների և գործընկերների հետ՝ ձեռք բերելով համագործակցության նոր հնարավորություններ:
Մայիսի 15-17-ն էլ առողջապահության վարչության աջակցությամբ Ներքին հիվանդությունների և ընտանեկան բժիշկների ասոցիացիաների կողմից Երևանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Ներքին և ընտանեկան բժշկության հիմնախնդիրները» թեմայով: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը: Նրանք ընդգծել են, որ գործակցության նման նախաձեռնությունները կրում են նաև կրթական բնույթ ու մեծ հնարավորություն են ընձեռում ստանալու և կիրառելու նոր գիտելիքները:
Արտերկրից ժամանած մասնակիցներն արժանացել են շնորհակալագրերի:
