Մանկական երկաթուղու փոխարեն առաջարկվել է կառուցել հյուրանոց, բայց Երևանի քաղաքապետարանը չի ընդունել առաջարկը և չի ընդունելու նմանատիպ առաջարկներ,- հայտարարել է Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ այգիների փոխարեն հյուրանոցներ, օրինակ, Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ բիզնես-կենտրոն կառուցելու առաջարկները քաղաքապետարանի համար անընդունելի են։
«Երևանի քաղաքապետարանը կոշտ քաղաքականություն է վարում և մանկական երկաթուղու այդ հատվածը կդնի երկփուլ մրցույթի, երբ կստանանք լավ նախագիծ»,- ասել է նա։
Քաղաքապետը հիշեցրել է, որ վերջին 3 տարում այգիներում էական գործ է արվել. «Մերգելյանի այգին ո՞վ է հիշում, վերջին 35 տարվա էդ պեռաշկիանոցներն ու մսի պասաժները։ Հիմա մենք այդ պրոցեսը սկսել ենք»։