Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտարարել է, թե նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք մայրաքաղաքում բազմաթիվ մանկապարտեզներ են օտարվել և մասնավորեցվել։
«Ինձ հետ բերել եմ Երևան քաղաքի՝ 1999թ. հետո մասնավորեցված, վաճառված, օտարված, սեփական բիզնես կամ բազմաբնակարան շենք դարձած մանկապարտեզների ցանկը»,- ասել է նա՝ թվարկելով դրանք։