Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն արձագանքեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ելույթին։ Երբ Խաչատրյանը տեղից դիտողություն արեց, Մանուկյանը գոռաց. «Երբ խոսում եմ, չլսեմ հետևից ինչ-որ ձայն»։
Անի Խաչատրյանը հորդորեց չգոռալ։
Կատարվածին միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Այս տոնայնությամբ այլևս որևէ մեկն այս դահլիճում չի կարողանալու խոսել։ Պարոն Մանուկյան, նման տոնայնություն Ձեր կողմից էլ չլսեմ»,- ասաց Ավինյանը։
Մեսրոպ Մանուկյանն էլ նշեց, որ քաղաքապետն իրավացի է՝ երբ մարդը խոսում է, ոչ մեկը չպետք է խանգարի։