Երևան

«Դեռ կան մարդիկ՝ չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել». փոխքաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձել է կոռուպցիոն գործով քաղաքապետարանի երկու աշխատակցի ձերբակալությանը։

«Քիչ առաջ լրագրողներն ասում են՝ այսօր Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ձերբակալություննե՞ր են, ասում եմ՝ այո՛: Ասում են՝ ո՞նց է Երևանի քաղաքապետարանում ստացվում, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր ոչ մի բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցվում: Այո՛, լինելու են, շարունակելու են լինել»,- ասել է նա։

Ըստ փոխքաղաքապետի, Երևանի քաղաքապետարանում 20 հազարից ավելի մարդ կա. «Այդ մարդիկ մեր բարեկամները չեն, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են, և դեռ կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել»,- նշել է նա։