Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ելույթում հիշեցրեց, որ նախորդ նիստում ընդդիմությունը բոյկոտեց նոր փոշեկուլ մեքենաների հետ կապված նախագիծը։ «Չեք քվեարկում, հետո մի քանի օր անց ասում եք՝ քաղաքում էս ինչ փոշի է, ինչու փոշին չեք մաքրել։ Դուք ձեր ասածները լո՞ւրջ եք ընդունում»,- նշել է նա։
Գալջյանը հիշեցրել է, որ ավագանին տրանսպորտի սակագին է հաստատել, ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել ուղեվարձի վճարումը, իսկ հետո դժգոհում է, թե տրանսպորտից հավաքագրումները քիչ են. «Այլ բան, որ ձեր բոյկոտը մի ամսվա արդյունք տվեց, և եթե այդքան վստահ եք, որ մարդիկ բոյկոտում եք, ինչո՞ւ եք հիմա այս դահլիճում, ոչ թե բոյկոտ շարունակում»։ Նա նաև հարցրել է. «Դուք առհասարակ ավտոբուս մտնու՞մ եք, թե՞ այդ օրերին արեցիք, հետո ձեր մեքենաներով եք երթևեկում»։