Երևան

«Երկու տասնյակից ավել բենզալցակայան ենք քանդել». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքում բենզալցակայանների խնդրին։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն քաղաքապետարանի դաշտում չէ. 

«Պարզ չէ՝ շատ բենզալցակայաններ ինչպես են կառուցվել, վերակառուցվել։ Վտանգ ներկայացնող շատ բենզալցակայաններ մեր կողմից քանդվել են։ Պրոցեսը շարունակական է»,- ասել է նա։ 

Ըստ Գրիգորյանի՝ չպետք է թացը չորի հետ խառնել, պետք է լսել նաև լցակայանների տերերին, որպեսզի հասկանալի լինի՝ ում թույլ տալ, ում՝ ոչ։ Նա նշել է, որ այլևս չի գործում տուրքը վճարելու ու աշխատելու տրամաբանությունը. «Պետք է լինեն անվտանգության նորմերի առկայությունը հավաստող փաստաթղթեր, թվային տիրույթ ենք պրոցեսը տեղափոխել, սովորական ռեֆորմի իրականացման պրոցեսում ենք»,- ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, թե փաստաթղթային խնդիրներ ունեցող բենզալցակայաններին քաղաքապետարանը թույլտվություն չի տվել։ Ըստ նրա՝ որոշ տեղերում կան համայնքապատկան հողի վրա ինքնակամ կառուցված լցակայաններ, որոնք ունեն վարձակալության խնդիրներ․ 

«Նախորդ տարիներին մոտ 2 տասնյակից ավել բենզալցակայան ենք քանդել քաղաքում»,- ասել է քաղաքապետը։