Երևան

«Կանգառասրահների վերաբերյալ համապարփակ կոնցեպտ կմշակվի». փոխքաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքում կանգառասրահների խնդրին։ Նրա խոսքով՝ շատ կանգառներում չկան կանգառասրահներ․

«Հանձնարարական եմ տվել, որ համապարփակ կոնցեպտ մշակվի։ Անհնար է միայն քաղաքային բյուջեի միջոցներով բոլոր կանգառասրահները փոխարինել»,- ասել է նա։ 

Ըստ Գրիգորյանի՝ խնդրի լուծմանը նաև մասնավորն է ներգրավվելու. «Բացառապես քաղաքապետարանի բյուջեով հնարավոր չէ կանգառասրահ տեղադրել, սպասարկել․ դա մեծ բեռ է, որը բյուջեով նախատեսված չէ»,- ասել է նա։