Երևան

«Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 6-13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարներն ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնում ելույթ կունենան Մոսկվայի «Մեծ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:

  • Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի «Մեծ թատրոնը»՝ հռչակավոր «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով,
  • Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:
  • Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:

Ներկայացումների սկիզբը՝ ժ. 20:00-ին:

Մուտքն ազատ է: