Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականին։ Քաղաքապետը շեշտել է, որ կարևոր է արձանագրել. «Մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն։ Ենթադրում է զսպվածություն նաև այն պայմաններում, երբ մեզ անընդհատ սադրում են։ Եվ այդ սադրանքներն անընդհատ և անդադար շարունակվելու են»։
Նրա խոսքով, սադրանքների դեպքում միայն բիրտ ուժը չէ, որ կարող է կիրառվել, այլ կան նաև այլ՝ քրեաիրավական մեթոդներ. «Այն տեղերում, որտեղ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն, այն կանցնի Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով։ Վստահեցնում եմ, մեր ուշադրությունը սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին»։