Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է.
«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերազինվել է:
Նախագծի շրջանակում տրվել են համալիր լուծումներ.
ջրահեռացման համակարգի փոխարինում,
տանիքի վերանորոգում,
դռների ու պատուհանների փոխարինում,
հակահրդեհային անվտանգության նոր համակարգերի տեղադրում:
Թատրոնը հագեցվել է լուսաձայնային նոր սարքավորումներով, նորոգվել են բեմն ու դահլիճը»։