Երևան

Նալբանդյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:

Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փողոցներ հետագծով:

Ինչպես նաև Խանջյան – Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց։