Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Տարածքում տնկվել է շուրջ 6000 ծառաթփատեսակ, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- գրել է քաղաքապետը՝ կից ներկայացնելով տեսանյութ։