Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ օրերս դպրոցական համայնքում շրջանառվում է կեղծ և հնարածին տեղեկատվություն այն մասին, թե Երևանի Ներսես Մեծի անվան Հ.124 հիմնական դպրոցը մոտակա ժամանակներում փակվելու է և այլևս չի գործելու։
Վարչական շրջանը, հանդիսանալով կրթական ոլորտում համապատասխան լիազորություններով օժտված մարմին, հարկ է համարում նշել, որ վերոգրյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ դպրոցի աշխատանքային գործունեության դադարեցման սպառնալիք առկա չէ, ուստի հորդորում ենք երեխաներին չտեղափոխել այլ ուսումնական հաստատություններ»։