Երևան

«Մանկապարտեզի վերաբերյալ դեռ 2023-ին քրվարույթ է հարուցվել». Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր հրապարակված թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ»։