Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեին։ Քաղաքապետը մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովին։
Քննարկվել են քաղաքային տրանսպորտի և մետրոյի արդիականացման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության և այլ ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։