Երևան

Նախատեսվում է կանգառն արգելող «դեղին հոծ գիծ» գծանշումը կատարել մայթեզրին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում գծանշումների թարմացման ժամանակ նախատեսվում է, փորձնական տարբերակով, այն վայրերում, որտեղ արգելված է մեքենաների կանգառը, կանգառն արգելող «դեղին հոծ գիծ» գծանշումը կատարել մայթեզրին՝ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի հ.113-Ն որոշման 44-րդ կետի պահանջներին:

Փորձնական տարբերակով գծանշումները կարվեն Աբովյան փողոցում՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտու ամբողջ երկայնքով: