Երևան

«Շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն». Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու դեպքին։

«Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։

Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- հայտնել է նա։