Երևան

«Բռնության որևէ ձև անընդունելի է». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բռնության որևէ ձև՝ լինի դա ֆիզիկական, լինի խոսքով, վիրավորանքով, սադրանքով, անընդունելի է․ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ 

«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես՝ վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով մի սուտ կասի, և այդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել»,- նշել է Տիգրան Ավինյանը։ 

Քաղաքապետն ընդգծել է, որ չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել․ «Կա քրեական գործ, և դրա էությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ, այնուամենայնիվ։ Խուլիգանության հոդվածով անձինք են ներգրավված, և վարույթ է իրականացվում»։