Երևան

«Երբևէ նման ներդրում համայնքի բյուջեից չի եղել». քաղաքապետ

Եթե Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ծրագրով 2020-2022թթ. մայրաքաղաքում կառուցվել և վերակառուցվել է ընդամենը 13 կմ կոյուղագիծ, ապա միայն 2024թ. այդ ծավալը կազմել է 15 կմ. հայտնում են քաղաքապետարանից։

Համայնքային բյուջեից տրամադրված միջոցներն աննախադեպ են եղել. այն կազմել է 2.8 մլրդ դրամ: Երբևէ նման ներդրում համայնքի բյուջեից չի եղել՝ քաղաքի բնակիչների կենսաապահովման համար: