Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ մետրոյի շաբաթը թվերով՝
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Ապրիլի 28-ից մայիսի 4-ը մետրոպոլիտենը սպասարկել է 484 հազար 420 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝
- 668՝ երեք վագոնանի,
- 1168՝ երկու վագոնանի,
- 990՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100 %
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։