Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․
«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ:
Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը:
Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան իրադարձություն, և մեր մարզիկներից շատերը որոշ ժամանակ անց կդառնան համաշխարհային սպորտի աստղեր՝ նվաճելով ամենահեղինակավոր սպորտային մրցանակները։