Երևան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուրջյան-Բաղյան խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով: