Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շաբաթ օրը տեղի կունենա համաքաղաքային շաբաթօրյակ։
«Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։