Երևան

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է». քաղաքապետարան

Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում. Radar Armenia-ի հետ զրույցում մեկնաբանեցին Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով այսօր Երևանի  Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։