Երևան

«Այս սարքերը կարող են բառացիորեն կյանքեր փրկել». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանը, «Հենար» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել է դեֆիբրիլյատորների տեղադրման ծրագիրը փողոցներում, այգիներում և բազմամարդ հանրային տարածքներում:

«Երևանը դարձել է տարածաշրջանում առաջին քաղաքը, որտեղ ներդրվել է հանրային առողջության ոլորտում նման կառուցվածքային և տեխնոլոգիական ինտեգրված լուծում։

Այս սարքերը նախատեսված են սիրտանոթային համակարգի անհետաձգելի խնդիր առաջանալու դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար և կարող են բառացիորեն փրկել կյանքեր՝ մինչև բժշկական խմբերի ժամանումը:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր նախաձեռնության հաջողությանը։

Միասին կարող ենք ստեղծել Երևան, որը կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ և անվտանգ բոլորի համար»։