Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Ապրիլի 21-ից ապրիլի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝
- 626՝ երեք վագոնանի,
- 1210՝ երկու վագոնանի,
- 990՝ մեկ վագոնանի։
Մաղթում ենք արագ և անխափան երթևեկություն։
Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։
Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։