Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառ:
Տնկվել են շուրջ 1250 ծառաթփատեսակներ, որոնց թվում՝ հացենի, կատալպա, ծիրանենի, նշենի, խնձորենի, տանձենի և գիհի:
Տարածքն ապահովված է ոռոգման համակարգով: