Ամեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Այս տարի այն ապրիլի 26-ին է։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որտեղ քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց մաղթանքը գրել տոնի առիթով և դնել արկղի մեջ։
Երևանցիներն ու քաղաքի հյուրերն իրենց բարեմաղթանքն են հղում միմյանց` սեր ու ժպիտ փոխանցելով մեր սիրելի Երևանին։