Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեռ Ֆիորիին և Սոս Հայաստան Կոտ դ’Ազուր կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Նիցցայի միջև կնքված «Առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային» համաձայնագրի շրջանակում իրականացված ծրագրերին ու նախանշել հետագա անելիքները:
Որպես գործակցության նոր ուղղություններ՝ կարևորվել են թափոնների կառավարման ու կանաչապատման ոլորտները: