«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին, ասաց․ «Վերջը, ո՞ր Մանուկն եք՝ էն հազար ճամբար փոխա՞ծ, թե՞ հազար քաղաքական դռան դեմը չոքած»։
Նրա ելույթի ժամանակ դահլիճում աղմուկ սկսվեց. ավագանու անդամները տեղից արձագանքում էին ու հարվածում սեղաններին։
Ելույթ ունեցավ Սուքիասյանը. «Բզեզի բունը մի՛ քանդեք, մի կպեք՝ ով որտեղ, ինչ դիրքերում է եղել, ինչ պայքար է տալիս»,- նշեց Սուքիասյանը։
Նիստը վարող փոխքաղաքապետ Ա․Փամբուխչյանը նկատողություն արեց՝ կոչ անելով լռել։
Ավելի վաղ Փամբուխչյանն արձագանքեց նաև Զարուհի Փոստանջյանի ելույթին և հույս հայտնեց, որ «Մայր Հայաստանը» կպատասխանի հարցին՝ իրենք կո՞ղմ են միութենական պետությանը, թե՞ ոչ: