«Վերջին շրջանում Ձեր մակարդակը որոշակի ցածրացրել եք». այսօր ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ դիմելով «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանին։
Նշենք, որ վերջինս, նախորդիվ ունեցած իր ելույթում դիմելով Փամբուխչյանին, ասել էր.
«Ձեր Loro Piana-ի կոշիկները շնորհավոր, դրանից կխոսեմ, բայց, խնդրում եմ, ֆեյք չհագնեք երբեք, որովհետև քաղաքի պատիվը կգցեք։ Անկեղծ՝ ես նվեր կանեմ, բայց ֆեյք չառնեք Դուք»։
Փամբուխչյանը, սրան ի պատասխան, նշեց, որ իր համար ոչինչ գնել պետք չէ.
«Ես 20 տարի է՝ աշխատում եմ, ստանում և ստացել եմ բարձր աշխատավարձ և մշտապես հոգացել եմ իմ կարիքները, և որևէ մեկից չեմ սպասել, որ ինձ համար ինչ-որ բան գնեն»,- նշեց Փամբուխչյանը՝ հավելելով, որ, փառք Աստծո, չեն անդրադառնում իր հագուստի չերևացող մասերին։